Պեգասյան թռչնիկ
Պեգասյան թռչնիկ, կիսամսյա, ապա՝ տասնօրյա հասարակական հանդես։ Հրատարակվել է 1863-1866 թվականներին, Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ)։
Խմբագիր՝ Գ․ Ալյաթճյան։ Լուսաբանել է արևմտահայության առօրյան, մշակութային և ներազգային կյանքը, հայ մամուլի վիճակը, դպրոցական և դաստիարակության խնդիրները։ Պաշտպանել է առաջադիմական պարբերականների դիրքորոշումը ետսահմանադրական պայքարում։ Բացահայտել է հոգևոր դասի ստվերոտ կողմերը, տպագրել արևմտահայության սոցիալ-տնտեսական թշվառ վիճակը ներկայացնող նյութեր։
Ազգային վերածնության կարևոր պայման է համարել գիտության զարգացումը, «Բնագիտական հարցմանց պատասխաններ», «Գիտության և մտքի մշակության օգտակարությունը» հոդվածներով շեշտել երկրագործության զարգացման կարևորությունը։ Անդրադարձել է նաև կենցաղային հարցերի։ Թարգմանաբար զետեղել է արևմտաեվրոպական գրողների ստեղծագործություններ։ Նյութերի որոշ մասը հայատառ թուրքերեն են[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՊԵԳԱՍԵԱՆ ԹՌՉՆԻԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 223)։ |